Փարիզ («Ֆրանս Պրես» գործակալություն). - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը կիրակի օրը ասել է, թե Թուրքիան պիտի 1915-1917 թվականների հայերի զանգվածային սպանությունները ճանաչի որպես ցեղասպանություն: Հայտարարությունը, թերեւս, ավելի է նյարդայնացնելու Անկարային այն բանից հետո, երբ Փարիզը սատարեց Եվրամիությանը Թուրքիայի անդամակցութjան հայտի առկախմանը:
«Առաջ շարժվելու համար հարկավոր է նաեւ գնահատել անցյալը», - ասել է արտործնախարարության գլխավոր քարտուղար Ռենո Մյուսելյեն «Ռադիո Ժե»-ին: - «Վստահ եմ, որ դա կարեւոր քայլ կլինի ինչպես իմաստնության, այնպես էլ հավասարակշռության առումներով»:
Թուրքիան կտրականապես հակադրվել էր Ֆրանսիայի տեսակետին, թե հարյուր հազարավոր հայերի սպանությունները Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին ցեղասպանություն էր: Հայերի հաշվարկներով 1915-1917 թվականներին զանգվածային սպանդի եւ տեղահանման ժամանակ զոհվել է ավելի քանի 1,5 միլիոն հայ: Ըստ թուրքերի, այդ թիվը տատանվում է 250- 500 հազարի միջեւ:
2001 թվականի հունվարին, երբ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը, Անկարան կանգնեցրեց Ֆրանսիայի հետ համատեղ իրականացվող մի շարք ծրագրերը՝ հիմնականում եկամտաբեր պաշտպանության ոլորտում, եւ Փարիզից հետ կանչեց իր դեսպանին:
Հարաբերwւթյունները ջերմանալ սկսել էին անցնող տարվա հունվարից միայն: Սակայն դրանք կրկին լուրջ խոչընդոտի բախվեցին այս ամիս Կոպենհագենում կայացած Եվրամիության գագաթնաժողովում, ուր Թուրքիայի վարչապետ Աբդուլլա Գյուլը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին մեղադրեց առաջ մղելու համար մի որոշում, որով Եվրամիությանը անդամակցության համար Թուրքիայի հայտի քննարկումը հետաձգվում է առնվազն երկու տարով: