Դեկտեմբերի 6-7-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մասնակցելու է պորտուգալական Պորտո քաղաքում անցկացվելիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին: Ամենամյա նման հանդիպումների հռչակագիրը տարեվերջին ներկայացվում է ՄԱԿ-ին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նույնպես անդրադառնում է այդ հռչակագիրը: Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագետները այս անգամ փորձել են նախօրոք համաձայնեցնել այդ հատվածի բովանդակությունը:
Դա կատարվել է նոյեմբերի 14-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ներկայացուցիչներ, փոխարտգործնախարարներ Թաթուլ Մարգարյանի եւ Արազ Ազիմովի հանդիպման ժամանակ: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, համաձայնեցված է, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող անդրադարձը սուր անկյուններ չունենա, ձեւակերպումները ավելի մեղմ ու ընդհանուր լինեն:
Հակամարտ կողմերին, օրինակ, կոչ է արվում շարունակել բանակցությունները եւ, բացառելով ուժային մեթոդները, միայն խաղաղ ճանապարհով հասնել փոխընդունելի, փոխզիջումային կարգավորման տարբերակի:
Անցած ամիս Պրահայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հերթական հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հայտարարեցին, որ մինչեւ երկու երկրներում նախագահական ընտրությունների ավարտը Ղարաբաղի հարցում արմատական լուծումներ չեն լինի: Քոչարյանն ու Ալիեւը, կարծես թե, պայմանավորվել են նախընտրական շրջանում լրացուցիչ բարդություններ չստեղծել:
Պորտոյում Վարդան Օսկանյանը հանդիպելու է Մինսկի խմբի համանախագահների հետ: Չմանրամասնելով հանդիպման օրակարգը, քննարկվելիք կոնկրետ հարցերը, արտգործնախարարությունում ասացին, որ բանակցությունները շարունակվելու են, եւ համանախագահների հանդիպումը սոսկ հեթական քայլերից մեկն է:
Նախատեսված են նաեւ Հայաստանի արտգործնախարարի մի քանի երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Յաքրի հետ:
Հրաչ Մելքումյան, Երեւան