Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հանձնարարականով ստեղծված Գեղարվեստական խորհրդի՝ երեկ կայացած նիստում ոչ մի դրական կարծիք չի հնչել Երեւանի կենտրոնում՝ Օպերայի շրջակայքում սեպտեմբերի վերջին տեղադրված եւ բազմաթիվ իրարամերժ եւ ծայրահեղ գնահատականների արժանացած Առնո Բաբաջանյանի անավարտ արձանի վերաբերյալ:
«Ելույթ ունեցողներից ոչ մեկը չկարողացավ կողմ արտահայտվել», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց նորաստեղծ խորհրդի եւ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Անգամ արձանի ամենաեռանդուն պաշտպանը՝ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ են որոշ փոփոխություններ:
Արձանի ճակատագիրը, փաստորեն, վճռված է, քանի որ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը երեկ հայտարարել է, որ իր վճիռը հիմնվելու է Գեղարվեստական խորհրդի կարծիքի վրա:
Խորհրդի կազմում ընդգրկված են բոլոր ստեղծագործական միությունների ղեկավարները, արվեստանաբաններ, անվանի նկարիչներ:
«Չկա չարիք՝ առանց բարիք», - ասաց Կարեն Աղամյանը. - «սա պատճառ դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանին կից ստեղծվի Գեղարվեստական խորհուրդ: Այլեւս, կարծում եմ, որեւէ կոթող, հուշարձան, անգամ հուշաքար չի տեղադրվի Երեւանում՝ առանց Գեղարվեսական խորհրդի իմացության, առանց նախնական քննարկումների»:
Գայանե Դանիելյան, Երեւան