Երեկ ուշ երեկոյան նախագահ Քոչարյանի հրամանագրով նշանակվել են ընտրատարածքային 56 հանձնաժողովների երեքական անդամները:Այսօր արդեն տեղի են ունեցել ընտրատարածքային հանձնաժողովների առաջին նիստերը եւ ընտրվել են դրանց ղեկավար մարմինները՝ նախագահներ, տեղակալներ եւ քարտուղարներ:
Ընտրությունների ամբողջական արդյունքները հայտնի կդառնան միայն երկուշաբթի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին որոշ տվյալներ, այնուամենայնիվ, փոխանցեցին: Մասնավորապես Երեւանի 18 ընտրատարածքներից 7-ում հանձնաժողովի նախագահներ են ընտրվել հանրապետության նախագահի նշանակած անձինք, 2-ական՝ Հայկոմկուսի եւ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները: Ընտրատարածքային երեք հանձնաժողովներում նախագահելու են Դաշնակցության, եւ 4-ում՝ «Միասնություն» խմբակցության ներկայացուցիչները:
Շիրակի մարզի 5 ընտրատարածքում երկու հանձնաժողովների նախագահներ են ընտրվել հանրապետության նախագահի նշանակած անձինք, մեկական՝ «Օրինաց երկրից», Դաշնակցությունից եւ Հանրապետական կուսակցությունից:
ՀՀ Ընտրական օրենսգրքով, եթե մինչեւ հանձնաժողովների ձեւավորման վերջին օրը Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, ինչպես նաեւ դաշինքները իրենց ներկայացուցիչներին չեն առաջադրում, ապա թափուր տեղը լրացնում է համապատասխան խմբակցությունը: «Օրինաց երկիր»-ը, ՀՅԴ-ն եւ Հայկոմկուսը նման խնդիր չեն ունեցել: ԱԺՄ-ն կարող էր ունենալ, որովհետեւ խորհրդարանում համանուն խմբակցության նախկին 6 անդամներից այսօր միայն Վազգեն Մանուկյանն է ներկայացնում կուսակցությունը: Սակայն մինչեւ սահմանաված ժամկետը կուսակցությունը հասցրել է առաջադրել իր ներկայացուցիչներին: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը համաձայնեցված ցուցակ է ներկայացրել, ըստ որի հանձնաժողովներում հավասարապես առաջադրվել են ե'ւ ՍԻՄ-ի ե'ւ «Ազգային միաբանության» ներկայացուցիչները:
«Միասնություն» դաշինքի երկու կուսակցությունները՝ ՀԺԿ-ն եւ ՀՀԿ-ն հանձնաժողովների անդամներին նշանակելու հարցում համաձայնության չէին եկել: Այսօր առավոտյան խմբակցության հրավիրած նիստում, որին ՀԺԿ-ից որեւէ ներկայացուցիչ չի մասնակցել, 56 հանրապետականներ նշանակվել են ընտրատարածքային հանձնաժողովների անդամներ:
Կարինե Քալանթարյան, Երեւան