Այսօր լրացավ Հայաստանի բաշխիչ ցանցերի մասնավորեցման մրցույթի նախաորակավորման փուլին մասնակցելու համար հայտեր ներկայացնելու ժամկետը: Ներկայացված է միայն մեկ հայտ՝ Մեծ Բրիտանիայուն գրանցված «Միդլենդ ռիսորսեզ հոլդինգ» ընկերության կողմից:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում կրկին հաստատեց էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը, ուժի մեջ են նախորդ մրցույթի որակավորման արդյուքները: Ամերիկյան, իսպանական եւ ռուսական 5 ընկերությունները, որոնք նախորդ մրցույթի ժամանակ անցել էին նախաորակավորման փուլը, ցանկության դեպքում կարող են մասնակցել նոր մրցույթի երկրորդ փուլին: Նրանց հղվել են պաշտոնական նամակներ, սակայն այդ 5 ընկերություններից ոչ մեկը առայժմ որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերել:
Բաշխիչ ցանցերի մասնավորեցման երկու փորձերի ձախողումից հետո ոլորտի ղեկավարները ավելի շատ խոսում էին դրանք հավատարմագրային կառավարման հանձնելուն նախապատրաստելու մասին: Այդուհանդերձ, մասնավորեցման խնդիրը օրակարգից չէր հանվում: Որոշ դիտորդների կարծիքով, այս նոր երրորդ մրցույթը հայտարարվել է՝ նկատի ունենալով կոնկրետ գնորդին: Նոր մրցույթով զգալիորեն մեղմացվել են ներկայացվող պահանջները, այդ թվում՝ հանվել է հայտատուի՝ տվյալ ոլորտում մասնագիտացված լինելու պահանջը:
Էներգետիկայի ոլորտի մասնավորեցումը Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջն է: Համաշխարհային բանկը, որի՝ կառուցվածքային բարեփոխումների աջակցությանն ուղղված ՍԱՔ վարկերով փակվում է Հայաստանի բյուջեի դեֆիցիտի մոտ 40 տոկոսը, էլեկտրաէներգիայի արտադրության ու բաշխման պետական ձեռնակությունների մասնավորեցմամբ է պայմանավորել ապագա վարկերի տրամադրումը: Մասնավորեցումը շոշափելիորեն կկրճատի բյուջետային հատկացումները ոլորտին ու կնվազեցնի դեֆիցիտը:
Էներգետիկայի փոխնախարարը չի կարծում, թե մրցութային պայմանները մեղմացվել են: «Ես բացարձակապես համաձայն չեմ, թե պայմանները մեղմացվել են: Սկզբունքորեն մենք ներկայացրել ենք բավականին խիստ պահանջներ, ուղղակի չի պահանջվել, որ նա հստակ գրի, թե ունի մեծ փորձ էներգետիկայի բնագավառում»:
«Միդլենդ ռիսորսեզ հոլդինգ» ընկերությունը հայաստանյան «Մաքսֆրուտ» ընկերության 50 տոկոսի բաժնետերն է: Այդ ընկերության մյուս բաժնետեր, Աժ պատգամավոր Հարություն Փամբուկյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Հայաստանում ընկերությունը հետաքրքված է գյուղատնտեսությամբ. ձեռք է բերել 12 հազար հեկտար հողատարածք եւ մտադիր է մշակել հացահատիկային կուլտուրաներ: Այս բնագավառում «Միդլենդ ռիսորսեզ հոլդինգ»-ը ծրագրում է ներդնել 40 մլն դոլար: Անցած ապրիլից ի վեր արդեն կատարվել է 7 մլն դոլարի ներդրում: Փամփուկյանի խոսքերով, սակայն, այդ ընկերության գործունեության հիմնական բնագավառը սեւ մետալուրգիան է:
Մրցույթում հաղթելու դեպքում, ըստ Փամբուկյանի, ընկերությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի էներգետիկայի ոլորտում կներդնի 80-100 մլն դոլար: Պատգամավորը հերքեց, թե ինքն էլ մասնաբաժին ունի այդ ընկերության մեջ, ինչպես նաեւ այն, թե իր՝ ԲԷՑ-երի մասնավորեցման հանձնաժողովի անդամ լինելը կարող է դիտվել որպես կողմնակալություն:
Փամբուկյանի փոխանցմամբ, օֆշորային գոտում գրանցված այդ ընկերության նախագահ, Կանադայի քաղաքացի Ալեքս Շնայդերը անցած ապրիլին եղել է Հայաստանում, ԲԷՑ-երի նկատմամբ հետաքրքրությունը, սակայն, ավելի ուշ է առաջացել:
Շաքե Ավոյան, Երեւան