Շիրակի մարզում հուլիսի 14-ին կայանալիք լրացուցիչ պատգամավորական ընտրություններում ընդդիմության թեկնածու՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղի գյուղապետ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Մակեյանը երկուշաբթի օրը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել մարզային ընտրական հանձնաժողով: Այսպիսով, հաջորդ կիրակի օրը կայանալիք վերաքվեարկությունը կդրվի միայն դաշնակցական Հակոբ Մաթիլյանի թեկնածությունը:
«Որովհետեւ այս իշխանությունների օրոք եւս հաստատվեց, որ նորմալ ընտրություններ անել հնարավոր չէ», - լրագրողներին ասաց Վարդան Մակեյանը:
Սահմանադրական դատարանը անվավեր էր ճանաչել թիվ 67 ընտրատարածքում մայիսի 16-ին կայացած ընտրությունների արդյունքները՝ գտնելով, որ քվեարկությունն անցել էր խախտումներով ու կեղծիքներով: Որոշումն աննախադեպ էր այն առումով, որ շահող կողմը ընդդիմությունն էր. բողոքով Սահմանադրական դատարան էր դիմել ընտրություններում պարտված ճանաչված թեկնածուն՝ Վարդան Մակեյանը: Իսկ պատգամավորական մանդատից զրկվողը ՀՅԴ անդամ Հակոբ Մաթիլյանն էր:
Իր որոշման դրդապատճառներից Մակեյանը նշեց այն ընտրազանգվածը, որ քվեարկել է իր օգտին: Մակեյանի խոսքերով, այդ մարդկանց ահաբեկել ու վախեցրել են դաշնակցականները:
«Հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը ես ուսումնասիրում էի ընտրատարածքը եւ ապշեցուցիչ բաներ տեսա», - ասաց Մակեյանը: - «Երեւանյան բոլոր կարգի մեծ եւ փոքր չինովնիկները գրոհել են 67-րդ ընտրատարածքը»:
Երեկ ինքնաբացարկի հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ մեկ այլ թեկնածու՝ «Ցայգ» հեռուստաընկերության լրատվության բաժնի պետ Արթուր Կիրակոսյանը: Հաշվի առնելով, որ մայիսի 16-ին կայացած ընտրություններում թեկնածուներից չորրորդը՝ Մանթաշի գյուղապետ Գեղամ Հակոբյանը անմիջապես էր դուրս եկել ընտրապայքարից, հուլիսի 14-ին կայանալիք վերաքվեարկությանը կդրվի միայն ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի նախագահ Հակոբ Մաթիլյանի թեկնածությունը:
Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի