Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ նոր Քրեական օրենսգիրքը (որով որոշակի հանգամանքներում չի բացառվում մահապատիժը) ընդունելուց մի քանի օր անց իտալացի բարձրաստիճան դիվանագետը հորդորում է Հայաստանին կատարել պարտավորությունները, որ վերջինս հանձնառել է՝ անդամակցելով Եվրոպայի խորհրդին:
Երկուշաբթի օրը Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ «կարեւորել էՀայաստանի՝ իբրեւ Եվրոպական խորհրդի անդամ պետության, ստանձնած պարտավորությունների կատարումը»: Ինչպես հաղորդում է վարչապետի լրատվական ծառայությունը, Տրաբալցայի հավաստմամբ, Իտալիան ցանկանում է, որպեսզի Հայաստանը «հնարավորինս արագ եւ անխոչընդոտ ինտեգրվի եվրոպական ընտանիքին»:
Խորհրդարանի կողմից անցած շաբաթ առաջին ընթերցմամբ հաստատված նոր Քրեական օրենսգիրքը մահապատիժը փոխարինում է ցմահ բանտարկությամբ: Պատգամավորները, այդուհանդերձ, թողել են իրավական հնարավորություններ, որոնք թույլ կտան մահապատժի ենթարկել «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչներին՝ եթե դատարանը այդպիսի վճիռ կայացնի:
Ըստ այդմ՝ մինչեւ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը մի շարք ծանր հանցագործություններ կատարած անձինք կարող են դատապարտվել մահապատժի: Դա, սակայն, հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 6-րդ արձանագրությանը, որով մահապատիժն արգելվում է բոլոր դեպքերում ՝ բացառությամբ պատերազմական իրավիճակում եւ պատերազմի սպառնալիքի դեպքում: Արձանագրության վարերացումը Հայաստանի ստանձնած հիմնական պարտավորություններից է:
Եվրախորհրդի նախարարների կոմիտեն հստակ դիրքորոշում ունի. մահապատժի վերացման հարցում բացառությունների չի ընդունելու: Հայաստանի եւ Ադրբեջանի պատրավորությունների կատարման ընթացքին հետեւող «Ագոյի խմբի» ղեկավար, Եվրախորհրդում Իտալիայի դեսպան Պիետրո Ագոն անցած ամիս Երեւան կատարած այցի ժամանակ կրկին հնչեցրել էր նախարարների կոմիտեի՝ այդ հարցում անզիջում դիրքորոշումը:
Էմիլ Դանիելյան, Երեւան