Չորեքշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Պենտագոնում հանդիպել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Պենտագոնի ներկայացուցիչը ասել է, որ բանակցություններում կենտրոնական են եղել երկկողմ անվտանգության հարցերը, այդ թվում՝ երկու երկրների ռազմական գործընկերության ամրապնդումը: Ըստ Պենտագոնի ներկայացուցչի, Միացյալ Նահանգների եւ Հայաստանի համագործակցությունը մտնում է նոր դարաշրջան:
Ռամսֆելդը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ հակաահաբեկչական պատերազմին աջակցելու համար: Ռամսֆելդը Հայաստան այցելել էր անցած դեկտեմբերին:
Պենտագոնի նեկայացուցիչը ասաց նաեւ, որ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի համատեղ ասուլիսը չի կայացել՝ դրա կազմակերպման համար պատասխանատու ամերիկացի պաշտոնյայի սխալի պատճառով:
Ուրբաթ օրը Սերժ Սարգսյանը առանձին հանդիպումներ կունենա փոխարտգործնախարար Ռիչարդ Արմիթեյջի եւ Ազգային անվտանգության խորհրդի փոխտնօրեն Սթեֆան Հեդլիի հետ: Ծրագրված է նաեւ նրա այցելությունը Վաշինգտոնի Ազգային պաշտպանության համալսարան:
Ֆրենկ Ցոնգոս, Վաշինգտոն