Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայոց համազգային շարժմանը (ՀՀՇ) մոտ կանգնած աղբյուրը, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկով, առաջիկա ընտրություններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդարանական, չի բացառվում նաեւ նախագահական ընտրություններին ՀՀՇ-ն կգնա աջ ազատական ուժերի հետ միացյալ կազմով:
Առայժմ պարզ չէ, նշված ուժերը նախընտրական դաշի՞նք կկազմեն, թե՞ կմիավորվեն մեկ կուսակցության մեջ: ՀՀՇ-ի կորիզը պնդում է, որպեսզի բոլոր ուժերը միավորվեն մեկ կուսակցության մեջ: Մյուսների մեծամասնությունը կողմ է նախընտրական դաշինք կազմելուն՝ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրի կարծիքով՝ «խուսանավելու, քաղաքական սակարկությունների, տապալման դեպքում նահանջի տեղ թողնելու նկատառումներով»:
Օրերս Դավիթ Շահնազարյանի «21-րդ դար» կուսակցության ինքնալուծարումը եւ անդամներին անհատապես ՀՀՇ-ին անդամագրվելու կոչը վկայում է, որ գործընթացն արդեն սկսված է:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանը մեկ կուսակցության մեջ միավորվելու կողմնակից է, սակայն, նրա խոսքերով, «ոմանց համար դժվար է սեփական շահը ստորադասել ընդհանուրին»:
«Արմատ» հասարակական կազմակերպությունը ներկայացնող Արա Սահակյանի կարծիքով, դեռեւս բավարար հիմքեր չկան կուսակցությունների միաձուլման համար, թեեւ դրա անհրաժեշտությունն առկա է:
«Ավելի իրականանալի է միավորման, դաշինքի, դաշնային կապերի մի ինչ-որ աստիճանի ձեւավորումը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արա Սահակյանը: - «Միավորումը լինելու է ՀՀՇ-ի շուրջ, միաձուլումը լինելու է ՀՀՇ-ի շուրջ... Իր խորքում, իր բովանդակության մեջ դա լինելու է վերադարձ ի շրջանս յուր»:
Արա Սահակյանը «անցած եւ հաղթահարված փուլ» անվանեց այն ժամանակաշրջանը, երբ ՀՀՇ-ի եւ նրանից անջատված կուսակցությունների ու կազմակերպությունների միջեւ տարաձայնություններ կային՝ կապված քաղաքական հավակնությունների եւ առանձին անձանց հետ:
1999 թվականին ՀՀՇ-ն մասնակցեց ընտրություններին, մինչդեռ մնացածները՝ բոյկոտեցին: Լուրջ վեճեր կային Վանո Սիրադեղյանի անձի շուրջ. «Արմատ»-ը դեմ էր, որ նա լինի ՀՀՇ վարչության նախագահը:
«Կա մեկ մարդ, որը համարվում է այդ բոլոր ուժերի անառարկելի հեղինակը: Դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վիգեն Խաչատրյանը, ավելացնելով, թե առաջին նախագահի ասպարեզ գալու դեպքում «պրոբլեմ» այլեւս չի լինի:
Անուշ Դաշտենց, Երեւան