Իրազեկ աղբյուրների վկայությամբ, Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով հունվարի 26-ին ձերբակալված Մուրադ Բոջոլյանն իր մեղքը ընդունել է այնքանով, որ առանց հայաստանյան համապատասխան մարմիններին տեղյակ պահելու համագործակցել է թուրքական TV 6 հեռուստաալիքի հետ:
Հայաստանում գործող օրենքներով, նա պետք է հավատարմագրվեր հանրապետության արտգործնախարարությունում եւ ստանար համապատասխան համաձայնություն: Ինչը Բոջոլյանը չի արել, եւ թուրքական հեռուստաընկերության հետ համագործակցությունը, փաստորեն, գաղտնի է եղել:
Նրա շահերի պաշտպան Ռուբեն Բալաբանյանը վերջերս «Արմինֆո» լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում հնարավոր է համարել, որ Բոջոլյանի ձերբակալության պատճառ դարձել է TV 6 հեռուստաալիքի հետ համագործակցությունը: Միաժամանակ կասկած է հայտնել, որ Բոջոլյանի տրամադրած տեղեկությունները կարող էին քաղաքական կամ այլ պետական գաղտնիքներ պարունակել:
Լրտեսությամբ հայրենիքի դավաճանության մեղադրանքով կալանված Մուրադ Բոջոլյանի պաշտպանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե ինքը չի հավատում, որ իր պաշտպանյալը «Հայաստանի դեմ որեւէ բան արած լինի»: Բալաբանյանի խոսքերով, Բոջոլյանը «հայրենասեր, իր ազգին նվիրված քաղաքացի է»:
«Որոշ ժամանակ անց հնարավոր կլինի ասել, թե իրականում ինչն է պատճառ եղել եւ ինչու է նա կալանավորվել եւ իրականում, որոնք են եղել մարմինների՝ նրա նկատմամբ ունեցած տվյալները եւ ինչն է պատճառ եղել նրան իրենց ուշադրության կենտրոնում պահելու առումով», - ասաց Բալաբանյանը:
Ըստ փաստաբանի, առայժմ Բոջոլյանին առաջադրված մեղադրանքի ծավալի փոփոխություն չի եղել, եթե անգամ լինի, ապա՝ «դեպի մեղմացում կարող է լինել, ոչ թե ծանրացում»:
Փաստաբան Բալաբանյանը ծանոթացել է իր պաշտպանյալի հետ կատարված բոլոր քննչական գործողությունների արձանագրություններին: Նրա կարծիքով, ձեռք բերած տեղեկությունները ուսումնասիրելու, փաստերը համադրելու եւ վերլուծելու համար շատ ժամանակ չի պահանջվի:
«Քննությունը երեւի կավարտվի օրենքով նախատեսված երկամսյա ժամկետում՝ եթե ուրիշ լրացուցիչ հարցեր չառաջանան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բալաբանյանը: Այդ ժամկետը լրանում է մարտի 27-ին:
«Նա անմեղ է, լրտես չի: Շատերից առավել հավատարիմ է հայրենիքին». - «Ազատություն» ռադիոկայանին հղած նամակում գրել է Բոջոլյանի քույրը՝ Լյուսյա Բոջոլյանը, որը բնակվում է Միացյալ Նահանգներում: - «Հայաստանում տնտեսական եւ քաղաքական գաղտնիքներ չկան, իսկ եթե կան, ապա ինչպե՞ս կարողացան զինված մտնել Ազգային ժողով եւ սպանել հարգված պաշտոնյաների, այն դեպքում, երբ խորհրդարանի շենքն ավելի լավ պետք է պահպանվեր»:
Բոջոլյանի քույրը գրում է նաեւ, որ իր եղբայրը բազում հնարավորություններ է ունեցել հեռանալ Հայաստանից ու «նոր կյանք սկսել», սակայն մնացել է Հայաստանում:
Կարինե Քալանթարյան, Երեւան