Դեսպանը Քոչարյանին է հանձնում Ջորջ Բուշի ուղերձը




Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ուղերձի բովանդակության մասին ոչինչ չի ասվում:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է սոսկ, որ ուղերձը նախագահ Քոչարյանին է հանձնել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջորջ Օրդուեյը:

Նախագահ Քոչարյանի եւ դեսպան Օրդուեյի հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, «քննարկվել է երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի շրջանակ»: Երկուստեք գոհունակություն է հայտնվել հայ-ամերիկյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ: