Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով

Հինգշաբթի օրը Հայաստանի ազգային անվտանգության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Անդրանիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հունվարի 26-ին Երեւանում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի, որին կասկածում են Թուրքիայի ազգային հետախուզության համար «ռազմական, տնտեսական եւ քաղաքական տեղեկատվություն» հավաքելու մեջ:

Այլ տեղեկություններ՝ ներառյալ ձերբակալվածի անունն ու զբաղմունքը, Մանուկյանը չհայտնեց:

Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի քաղաքացին ձերբակալվում է Թուրքիայի օգտին լրտեսության կասկածանքով:


Էմիլ Դանիելյան, Երեւան