«Ստերեոտիպերը ջարդվում են» վերնագրի տակ «Առավոտ» թերթը ընդգծել է՝ «Չարտոնված» երթի երեկվա փորձը ցույց տվեց, որ իշխանությունների կողմից մեր քաղաքացիների վզին մշտապես փաթաթվող, բայց ՀՀ Սամանադրությունից չբխող ու չգրված օրենքը՝ հանրահավաքների, երթերի, ցույցերի թույլտվություն ստանալու մասին, միայն հարմար պատճառաբանություն է ընդդիմության բերանը փակելու համար»: Միեւնույն ժամանակ, մեկնաբանը նշում է. «դատելով երթի մասնակիցների թվաքանակից՝ շուրջ 30-40 հոգի, պետք էր եզրակացնել, որ ոչ միայն ՀՀ շարքային քաղաքացիները, այլեւ՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին ճամարտակող հասարակական եւ քաղաքական կազմակերպություններն ու գործիչները, այնքան էլ չէին կարեւորել Մարդու իրավունքների պաշտպանության օրը նշելու հանգամանքը»:
«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն էլ, իմաստավորելով, որ «ձերբակալություններ չեղան, ուստի սրանով մարդկանց համար ճանապարհ բացվեց «չարտոնված» երթեր կազմակերպելու, իսկ ավելի ճիշտ՝ իրենց ընձեռված սահմանադրական իրավունքից օգտվելու համար», ամփոփման մեջ ակնարկել է. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի կազմում ընդգրված այն կուսակցությունները, որոնց խոսքերով՝ իրենց անդամների թիվը հազարների է հասնում, միջոցառմանը ներկայացված էին մի քանի անհատներով, այն էլ՝ ոչ «առաջին դեմքերով»: Չինք ցանկանա մտածել, որ սա նույնպես հանրապետությունում ստեղծված վախի մթնոլորտի արդյունք էր»:
«Հայոց Աշխարհ» թերթը հեգնում է, որ երեկվա ձեռնարկի մասնակիցները հայտվել էին հողմաղացների դեմ պայքարողների դերում, նրանց քայլը աննկատ էր, աննշան ու հասարակության համար՝ բնավ ոչ հրատապ:
Ընդդիմության դաշտից այսօր «Հայկական ժամանակ»-ն արձանագրում է, որ «եռյակի լիդերներից լռությունը կամ հոռետեսական հարցազրույցները դժգոհության ցեց են գցել նաեւ եռյակի կուսակցությունների շարքերում»: Այս ամենի հիմքում անորոշությունն է, որը մեկնաբանը խտացրել է օդում կախված հետեւյալ հարցով. «Եթե եռյակը միավորվել էր ընդամենը արտահերթ նախագահական ընտրությունների համար», իսկ դա արդեն իրական չի թվում, «ապա իրար հետ էլ ի՞նչ անելիք ունեն այսօր երեք կուսակցությունները, քանզի նրանք չեն էլ թաքցրել, որ, ըստ ամենայնի, նախագահի միասնական թեկնածու դժվար թե առաջադրեն եւ ընտրությունների կգնան առանձին-առանձին»:
«Իրավունք» թերթի ուրվագծմամբ, «2002-ի սկզբներին սպասվում են հետաքրքիր լուրեր, հատկապես՝ ֆինանսաքաղաքական եւ կադրային բնույթի: Ամբողջ խնդիրն այն է, որ եկող տարվա ընթացքում ՀՀ նախագահը պետք է ձեւավորի քիչ թե շատ երեւացող քաղաքական թիմ, ինչն առայժմ չի հաջողվում: Այդ թիմին առայժմ զորակոչված գործիչներն ու քաղաքական միավորները (ՀՌԱԿ, Պարույր Հայրիկյան, «Արժանապատիվ ապագա» եւ այլն) կա'մ հիմնովին հեղինակազրկված են, կա'մ աննշան քաղաքական գործունեություն են ծավալում: Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ 1998թ. ընտրությունների երկու հենարաններին՝ ՀՅԴ-ին եւ Հանրապետական կուսակցությանը, ապա նրանց միջեւ կա լուրջ մրցակցություն եւ հարաբերությունների լարվածություն»:
Երկրի ղեկավարության կողմից հրամցվող սոցիալ-տնտեսական ցուցանիշները, ըստ «Առավոտ»-ի խմբագրի, պարզապես կոմունիստական շրջանից շատ հայտնի հավելագրումների շարունակությունն են. նկարվող թվեր՝ զուտ քարոզչական նպատակներով: «Ազգ» թերթի մեկնաբանն էլ, այսօր անդրադառնալով պետեկամուտների նախարար Զախարյանի պնդումներին, թե Հայաստանում չհարկվող ոլորտ չկա, ընդհանրացրել է. «Այլեւս ոչ ոք չի զարմանում, երբ մեր նախարարները ցանկալին իրականության տեղ են ներկայացնում կամ սքողում են իրենց աշխատանքի բացթողումները... Գերհզոր կլաններն իրենց կամքն են թելադրում պետական իշխանությանը: Նման պարագայում ի՞նչ է մնում անելու պետական եկամուտների նախարարին, եթե ոչ սեփական անզորությունը թաքցնել եւ ապատեղեկատվություն հաղորդել»:
Դեպի ընտրություններ գաղափարաքաղաքական քարոզչական պայքարի սրում արձանագրելով, «Երկիր»-ի մեկնաբանը կենտրոնանում է, թե «Թուրք-հայկական հաշտության հանձնաժողովը» փորձում է փակել Հայոց ցեղասպանության էջը՝ առանց վնասելու Թուրքիային, իսկ Դավիթ Շահնազարյանն էլ գործանական կապեր է ստեղծում Արցախը վերադարձնելու համար»:
«ՀՀՇ-ի համակարգված քաղաքականությունը պետք է արժանանա ոչ միայն հրապարակային դատապարտման, այլեւ պետական անզիջում վերահսկողության», - հուշում է «Երկիր»-ը: - «Այնտեղ, որտեղ լրջագույնս վտանգվում են ազգային-պետական շահերը, լրագրային գնահատականները խիստ անբավարար են: Անհրաժեշտ է պետական հակազդեցություն»:
«Նյու Յորքում կայացած վերջին հանդիպման ժամանակ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» ընդունած որոշումների եւ դրանց իրականացման համար ձեռնարկված քայլերի վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ ձեռնարկը արդեն իսկ ձախողվել է», - հավաստում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, ըստ որի՝ «Հանձնաժողովի անդամները դեռեւս ի վիճակի չեն խոստավանել դա եւ գլխիկոր հեռանալ ասպարեզից: Այդ պատճառով նրանց հարկավոր է ստեղծել անհամաձայնության եւս մեկ առիթ, որի շուրջ առաջ եկող տարաձայնությունները հնարավորություն կտան շատ թե քիչ համոզիչ դարձնել անխուսափելիորեն մոտեցող ապահարզանի գործընթացը: Եվ ինչպես երեւում է, այդ առիթը գտնվել է արդեն», - նշում է մեկնաբանը: - «Դա Հայոց ցեղասպանության փաստի շուրջ կողմերի դիրքորոշումները «ընդհանուր հայտարարի» բերելու զավեշտական փորձն է»: Ակնհայտ է, որ երրորդ կողմը ինչ որոշում էլ ընդունի, «այն չի արժանանալու կողմերից մեկն ու մեկի հավանությանը»:
Իսկ ընդհանուր առմամբ, մեկնաբանի հայացքով, «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի մոտալուտ ապահարզանը տեղի կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին հասցվելիք հերթական ծանր հարվածի գնով»:
Վաչե Սարգսյան