Անկախության տասնամյակի առթիվ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանք-ասելիքը մամուլում փաստորեն տրված է ռուսաստանյան «Կոմենսանտ» թերթի հարցազրույցով, որն էլ այսօր վերաներկայացնում են «Հայոց Աշխարհ» եւ «Երկիր» թերթերը: Իսկ նախագահն ասում է. «Վստահ եմ, որ Հայաստանի պետականությունը ամուր հիմքերի վրա է եւ որ լարված աշխատանքն ու հասարակության բարեփոխմանն ուղղված ջանքերն արդեն որոշակի արդյունքներ են տալիս, եւ այդ արդյունքները տարեցտարի ավելի ու ավելի ակնհայտ կդառնան»:
«Հայոց Աշխարհ»-ը խմբագրականում էլ առանձին շեշտել է՝ «1998-ի իշխանափոխությունը, որը մեր տասնամյա անկախության երրորդ հանգրվանի սկիզբն էր, արտացոլում էր Հայաստանի զարգացման որակապես նոր բնորդի դեռեւս ոչ միշտ հետեւողական , հաճախ ժամանակավոր նահանջներ ու տեղատվություններ արձանագրող փնտրտուքը... Ակնհայտ դարձավ, որր սկիզբ առած ու հաճախ նաեւ փակուղի մտած քաղաքական բարեփոխումների համար անհրաժեշտ է ստեղծել հզոր տնտեսական հենք՝ ազգային արդյունաբերության ավանդական ու նորաստեղծ ճյուղերի գործարկման միջոցով... միայն այդ պարագայում անկախությունը մեզ համար կդառնա ոչ միայն տեսական հարցադրումների ոլորտից, այլեւ ամենօրյա կյանքից՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հոգեւոր գործընթացներից բխող բացարձակ արժեք»:
«Երկիր» թերթի մեկնաբանը անկախության գումարելիների իր ծավալուն շարադրանքը ավարտել է հետեւյալ տեսլականով. «Հայ ժողովուրդը, միավորելով իր ջանքերը, կենտրոնանալով նորանկախ պետության շուրջ, նոր հազարամյակ է մուտք գործում վստահորեն եւ ապագայի հավատով»: «Ազգ»-ի խմբագրականը ավելի ցայտուն արձանագրում է անկախության ընթացքի ծանրությունը, նշելով. «Անցնող 10 տարիներին մեր վճարած գինն անկախության պահպանման համար եղել է սարսափելի մեծ... Հիմա էլ ունենք ահռելի դժվարություններ, տնտեսությունը նոր-նոր է վերսկսում շնչել, դեռեւս ահռելի թիվ են կազմում գործազուրկները, արտագաղթը շարունակվում է, անարդարություններն ու անօրինականությունները չեն վերացել, եւ ամենակարեւորը՝ տակավին ոչ մի շոշափելի հեռանկար չկա արցախյան հիմնախնդրի խաղաղ եւ արդար կարգավորման համար: Սակայն», - կարեւորում է «Ազգ»-ը, - «ցանկացողը կարո՚ղ է տեսնել առաջընթացը, որը խոստանում է դառնալ որակ եւ զգալի լինել յուրաքանչյուրիս առօրյա կյանքում»:
«Տոնական այս օրերին հնչող բարձր խոսքերը, թե սա համընդհանուր տոն է, այնքան էլ վստահություն չեն ներշնչում». իշխանական շրջանակներն այն առանձին են նշում, ընդդիմությունն ու ժողովուրդն էլ՝ անջատ-անջատ տոնում կամ չեն տոնում, - դասդասում է «Առավոտ» թերթը: - «Մեզանից շատերն են դադարել այս պետությունը իրենցը համարել: Շատերին է թվում, որ այս պետությունը պատկանում է երկրի ղեկավարներին»:
Անկախ ամեն ինչից սեպտեմբերի 21-ը, «Հայկական ժամանակ»-ի խմբագրի ընկալմամբ՝ Հայաստանի պատմության ամենալուսավոր եւ ամենափառավոր տոնն է: «Այն ոչ պրոլետարիատի, ոչ էլ «պետականամետ անողնաշարության» տոնը չէ», - իր հայացքը որոշակիացնում է խմբագիրը: - «Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Քաղաքացու տոնն է, էն Քաղաքացու, որի համար տոնը Պռոշյանում նշելու հնարավորությամբ չէ տոն, այլ նրանով, որ ինքը ոչ թե պրոլետարիատի մասնիկ է կամ կլանի «ճուտ», այլ Հայաստանի Հանրապետության Քաղաքացի՝ կոնկրետ անուն ազգանունով: Էն Քաղաքացու, որը չի հանդուրժելու օկուպացիոն ռեժիմը, էն Քաղաքացու, որը վճռական է իր երկիրը շենացնելու, 29 հազար քառակուսի կիլոմետրանոց էս հողակտորը ռուսի ռազմակայանից հարեւանի հետ հաշտ ապրող ծաղկաստանի վերածելու մտադրության մեջ»:
«10 տարին բավարար ժամկետ է, որպեսզի ձեւավորվեն մարդու անհատական հատկանիշները: Դա նաեւ բավարար է, որպեսզի ձեւավորվեն պետականության հիմնական չափանիշները: Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը հիմնականում ձեւավորվեց որպես քրեապետություն», - սահմանում է «Իրավունք» թերթը: - «Օրենքի իշխանության հաստատման համար պահանջվելու է անվազն 10 տարի, եթե ոչ ավելի»:
«Ընդհանրապես, թեկուզ կորուստները շատ են, սակայն, վերականգնման հնարավորություններն էլ են շատ», - ընդգծում է «Իրավունք»-ը: - «Հնարավոր է թալանվածը ետ բերել, եթե այդպիսի խնդիր դրվի պետականորեն: Հնարավոր է նաեւ վստահություն վայելող իշխանություն կերտել եւ այդպիսի իշխանությունը վերարտադրելու մեխանիզմներ, եթե նույնպես այդ խնդիրը պետականորեն դրվի: Ի վերջո, ընդամենը 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող փոքր երկրի տնտեսությունը վերականգնելն էլ ամենեւին անլուծելի խնդիր չէ: Սակայն ինքնիրեն ոչինչ չի լինում... Օրենքի իշխանության համակարգ կձեւավորվի միայն մեկ դեպքում, եթե ամեն ոք իր տեղում եւ իր ուժերի ներածին չափ դիմադրություն ցույց տա ապօրինությանը եւ ձգտի միավորվել իր նմանների հետ: Եվ», - խմբագրականի ուղղորդմամբ՝ - «ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ սկզբունքով է ընթանում միավորումը՝ քաղաքական հայացքների ընդհանրությա՞ն, մասնագիտական կամ համքարական օրինական շահերի՞, թե՞ որեւէ կոնկրետ օրինական խնդիր լուծելու: Դիմադրության դեպքում արդեն իշխանությունը ստիպված կլինի ճիշտ քայլեր անել, անկախ իշխանավորների անձնական հատկություններից»:
Վաչե Սարգսյան