Այսօր շարունակվեց սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում աննախադեպ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ ընդհատված ԱԺ արտահերթ նիստը, որ հրավիրվել էր պատգամավորների պահանջով: Քննարկվում էին «ԱրմենՏել»-ի կողմից սեպտեմբերի 1-ից րոպեավճար կիրառելու որոշման դեմ օրենսդրական միջոցներով պայքարելու հնարավորությունները: Քննարկումների արդյունքում, նախաձեռնության հեղինակների առաջարկությամբ, քվեարկությունը հետաձգվեց 15 օրով:
Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են փոփոխություն մտցնել «Հեռահաղորդակցության մասին» օրենքում՝ արձանագրել, որ րոպեավճար չկիրառվի, քանի դեռ չեն ստեղծվել հավասար պայմաններ բոլոր բաժանորդների համար: Այսինքն՝ «ԱրմենՏել»-ը պետք է թվայնացնի պայմանագրով նախատեսված բոլոր հեռախոսակայանները եւ բաժանորդները մատուցվող ծառայության դիմաց վճարեն նույն պայմաններով: Հայաստանում թվայնացված է հեռախոսակայանների մոտ կեսը: 1998-2001 թվականների ընթացքում «ԱրմենՏել»-ը թվայնացրել է Երեւանի հեռախոսային ցանցի 68, իսկ մարզերի 15 տոկոսը:
Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը այսօրվա արտահերթ նիստում էլ ամենայն վստահությամբ հայտարարեց, որ իր հրամանով արգելել է «ԱրմենՏել»-ին րոպեավճար կիրառել, եւ «ԱրմենՏել»-ը չի կարող շրջանցել այդ արգելքը: Իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ասաց, թե նախարարի հրամանը բավական է՝ կառավարության որոշման անհրաժեշտությունը չկա:
Մինչդեռ «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհուրդը որեւէ նոր որոշում չի ընդունել, եւ ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչը, եթե մինչեւ ամսվա վերջը այլ որոշում չընդունվի, ապա հոկտեմբերի սկզբին բաժանորդները կստանան րոպեավճարի ցուցակները:
Այսօրվա քննարկումները ցույց տվեցին, որ պատգամավորների զգալի մասը անիմաստ է համարում նման օրենսդրական փոփոխությունները: «Ես կասկածում եմ, որ այս նախագիծը հիմնավոր պատասխան է տալիս այս հիմնախնդրի լուծմանը», - իր ելույթում ասաց անկախ պատգամավոր Սամվել Ավետիսյանը:
Մյուս ելույթներից մի քանիսում նույնպես նշվում էր, որ այս նախաձեռնությամբ փաստորեն սոսկ հետաձգվում է րոպեավճարի կիրառումը, ինչը կառավարությունը առանց այդ էլ խոստանում է կատարել:
Ըստ Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի, եթե անգամ այս օրենսդրական փոփոխությունը կատարվի, այն չի կարող անմիջապես ուժի մեջ մտնել: «Որովհետեւ մենք ունենք օրենք օտարերկրյա ներդրումների մասին, որի 7-րդ հոդվածում սահմանվում է, որ երբ որեւէ ընկերություն հաստատվում է Հայաստանում, նա կարող է 5 տարի գործել այն օրենքների համաձայն, որոնք հաստատման պահին գոյություն ունեին Հայաստանում», - ասաց Տիգրան Թորոսյանը:
Սա նշանակում է, որ եթե առաջարկվող փոփոխությունն անգամ ընդունվի, այն կգործի միայն 2003 թվականից:
Արտահերթ նիստում հրապարակվեց «Միասնություն» խմբակցության որոշումը առաջարկությանը դեմ քվեարկելու մասին, կոմունիստները որոշել էին ձեռնպահ մնալ, նախագծին կողմ էր ՀԺԿ-ն: Քվեարկություն, սակայն, տեղի չունեցավ, քանի որ նախաձեռնող խմբի անունից ելույթ ունեցավ Արշակ Սադոյանը եւ առաջարկեց քվերակությունը հետաձգել 15 օրով:
Րոպեավճարի ներդրմանը դեմ են ինչպես կառավարությունը, որին պատկանում է «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 10 տոկոսը, այնպես էլ Հայաստանի քաղաքական ուժերից շատերը, հանրության ճնշող մեծամասնությունը:
Հրաչ Մելքումյան, Երեւան