Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Աղետի գոտու վերականգման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին: Քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանի հավաստմամբ, քաղաքաշինական բոլոր պահանջներին համապատասխան կազմված այս ծրագիրն ավելի իրատեսական է ու ավելի հիմնավորված՝ ֆինանսավորման աղբյուրների առումով ։ Ի տարբերություն նախորդ` 1998 թվականին հաստատված ծրագրի, նրանում արտացոլված է ոչ միայն բնակարանային շինարարությունը եւ դպրոցաշինությունը, այլեւ առողջապահական, մշակութային օբյեկտների վերականգնումը, ջրամատակարարումն ու ջրահեռացումը եւ այլն։ Նախատեսված է մշակել բնակավայրերի գլխավոր հատակագծերը, որոնց համապատասխան տնակային թաղամասերը լրիվ մաքրվելու են։
Աղետի գոտու վերականգնման եռամյա ծրագրի ընդհանուր արժեքը 80 միլիարդ դրամ է։ Ըստ Դավիթ Լոքյանի, այդ գումարների 80 տոկոսը կտրամադրվեն, այսպես կոչված, արտաբյուջետային աղբյուրներից` «Հայաստան», Լինսի, Կարմիր խաչի, Հանթսմանի եւ այլ բարեգործական հիմնադրամներից, միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ դոնոր երկրների կառավարությունների հատկացումներից։ Մնացածը հատկացվելու պետական բյուջեից։
Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ արդեն շուրջ 32 միլիոն մարկ է հատկացրել Գերմանիայի դաշնային հանարպետության կառավարությունը` Լոռվա մարզի եւ Գյումրի քաղաքի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի վերականգման նպատակով։
1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո մեր բառապաշարում կայուն տեղ գտած «աղետի գոտի» բառակապակցությունն իր մշտական տեղն ունի բոլոր նախընտրական ծրագրերում: Ու չնայած դրան, մոտ 14 հազար ընտանիք շարունակում է ապրել փայտաշեն տնակներում, տասնյակ հազարավոր երեխաներ կրթություն են ստանում խարխուլ վագոն-տնակներում: Մշակվել ու լավագույն դեպքում սոսկ մասամբ են կատարվել Աղետի գոտու վերականգման մի քանի ծրագրեր: Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրի համաձայն, մինչեւ այս տարեվերջ «աղետի գոտի» հասկացությունը պետք է դադարեր գոյություն ունենալուց՝ գոնե անօթեւան մարդկանց բնակարաններով ապահովելու առումով։ Ժամկետն, ինչպես երեւում է, երկարաձգվում՝ մինչեւ 2003 թվականի վերջը:
Ատոմ Մարգարյան