Նվազում է հետաքրքրությունը «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարության նկատմամբ

Այսօր Կենտրոն - Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դահլիճը սակավամարդ էր: Մոտակա նիստերի ընթացքում, փաստորեն, երկրորդ անգամ հրապարակվելու են Նաիրի Հունանյանի ցուցմունքները: Դատարան էին բերվել ապրիլի կեսերին փաստաբանների միջնորդությամբ դահլիճից հեռացված գործով ամբաստանյալներ Կարեն Հունանյանը, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը եւ Աշոտ Կնյազյանը, որոնք, ըստ քրեադատավարական օրենսգրքի, իրավունք ունեն ծանոթանալու իրենց բացակայությամբ տրված ցուցմունքներին:



Նիստի ընթացքում հրապարակվեց Նաիրի Հունանյանի ցուցմունքների այն մասը, որը վերաբերում է նրա ընտանիքին, ծնողների փոխհարաբերություններին եւ այլն: 4 հատոր կազմող այդ ցուցմունքների հրապարակումը երթադրվում է ավարտել 4-5 դատական նիստերի ընթացքում:


Արմեն Զաքարյան