Հայաստանը եւ Արցախը տոնում են Առաջին հանրապետության օրը
Տոնի առթիվ ավանդաբար հղվող շնորհավորական ուղերձում նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1918թ. մայիսի 28֊ը բնորոշում է որպես հայոց պետականության վերածննդի օր, երբ մայիսյան հերոսամարտերի բովում ծնված հանրապետությունն իր գոյության առաջին իսկ օրերից աշխարհին ներկայացավ որպես համայն հայության հայրենիքը, եղավ այն խարիսխը, որի վրա պիտի բարձրանար ներկա Հայաստանը: «Մայիսի 28 կերտած սերնդի ընտրությունը՝ ազատության եւ ժողովրդավարության ուղին, նաեւ մեր ընտրությունն է», - շնորհավորական ուղերձում փոխանցում է նախագահ Քոչարյանը:
Առավոտյան Հայաստանի ղեկավարությունը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տոնը նշանավորեց Սարդարապատի հուշահամալիրում: Իսկ Երեւանի քաղաքային պանթեոնում Արամ Մանուկյանի շիրմին այցելությունից իրենց օրն սկսեցին միայն Դաշնակցության եւ ԱԻՄ-ի ներկայացուցիչները, մինչդեռ խորհրդային վերջին տարիներից ի վեր այստեղ էին գալիս բազմաթիվ մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչներ՝ անկախ կուսակցական պատկանելությունից: ԱԻՄ-ի հիմնադիր Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պանթեոն չայցելելուն, ասաց. «Այն ժամանակ մենք կարող ենք ասել, որ ունենք իսկապես ազգային մտածողության տեր նախագահ, երբ նախագահը մայիսի 28-ը սկսի Արամ Մանուկյանի շիրմին այցելությամբ»:
Առաջին հանրապետության օրվա մասին հիշատակվեց նաեւ «Հաղթանակ» զբոսայգում, որտեղ Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախաձեռնությամբ տոնվում էր Ռուսաստանի Դաշնությունում նշվող սահմանապահի օրը: Իսկ Առաջին Հանրապետության օրն, ըստ թաղապետ Ռուբեն Սինոյանի, նշվում էր համայնքի դպրոցներում:
Առաջին հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Ազգային ժողովում երկու ընթերցմամբ ընդունվել եւ քվեարկության է սպասում երկրի նոր տոնացույցն ամրագրող օրինագիծը, ըստ որի, մայիսի 28֊ը սահմանվում է ոչ թե որպես Առաջին հանրապետության, այլ ուղղակի Հանրապետության օր: «Հաղթանակ» զբոսայգի հրավիրվածների թվում էր նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Մանուկ ասպարյանը, որն այդ օրինագծի քննարկման ժամանակ առաջարկել էր այս օրը նշել որպես Անկախության տոն: Թեեւ իր առաջարկը չէր անցել, Մանուկ ասպարյանը գոհ է թեկուզ այնքանով, որ տոնն ամրագրվելու է որպես Հանրապետության (եւ ոչ թե Առաջին Հանրապետության) օր, քանի որ երկիրն, ըստ պատգամավորի, չի կարող մի քանի անգամ անկախանալ: «Մենք անկախացել ենք 1918 թվականի մայիսի 28-ին, բայց անկախության օրը նշում ենք սեպտեմբերի 21-ին, որը ոչ մի կապ չունի անկախության հետ»,- ասաց Մանուկ ասպարյանը:
Իսկ Պարույր Հայրիկյանի կարծիքով, անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունեն, իր բնորոշմամբ, «խորհրդարան թափանցած պատեհապաշտ տարրերը», մայիսի 28-ը մեր Անկախության օրն է, իսկ սեպտեմբերի 21-ը՝ Ինքնորոշման օրը:
Այսօր մայիսի 28-ը առաջին անգամ որպես ազգային տոն նշվեց նաեւ Արցախում: Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագիրը ստորագրվել է ընդամենը մի քանի օր առաջ, ուստի հանդիսություններ ծրագրված չէին եւ չանցկացվեցին: Իսկ ԼՂՀ կառավարությունում նույնիսկ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որի սկզբում, ճիշտ է, վարչապետ Անուշավան Դանիելյանը տոնի առթիվ շնորհավորեց մասնակիցներին, շեշտելով, որ մայիսի 28-ը Արցախի համար նույնպես կարեւորագույն պատմական օր է:
Ռուզան Խաչատրյան՝ Երեւան, Հրանտ Ալեքսանյան՝ Ստեփանակերտ