Մատչելիության հղումներ

Օլաֆ Շոլցը վերջին երկուսուկես տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


Շոլցը ժամանում է Կիև, 1-ը դեկտեմբերի, 2024թ․
Շոլցը ժամանում է Կիև, 1-ը դեկտեմբերի, 2024թ․

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերջին երկուսուկես տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև, որտեղ խոստացել է շարունակել ռազմական օգնությունը Ռուսաստանի ագրեսիային դիմակայող Ուկրաինային։

«Ուզում եմ տեղում հստակ հայտարարել, որ Գերմանիան կմնա Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը Եվրոպայում։ Իմ այցը համերաշխության նշան է մի երկրի հետ, որն ավելի քան հազար օր է հերոսաբար պաշտպանում է իրեն անողոք ռուսական ագրեսիայից։ Ուկրաինան կարող է ապավինել Գերմանիային։ Մենք ասում ենք այն, ինչ անում ենք, և անում ենք այն, ինչ ասում ենք», - ընդգծել է Շոլցը՝ նշելով, որ արդեն դեկտեմբերին Գերմանիան 650 մլն եվրոյի զենք կմատակարարի Ուկրաինային։

Գերմանիան ԱՄՆ-ից հետո Ուկրաինային զենքի կարևրագույն մատակարարն է։ Գերմանական կառավարության տվյալներով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից ի վեր Բեռլինը Կիևին մատակարարել կամ խոստացել է մատակարարել 28 միլիարդ եվրոյի զենք և տեխնիկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG