Ռուսական զորքերի կողմից օկուպացված Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում պայթեցվել է կրեմլամետ վարչակազմի ղեկավար Վիտալի Նեչետայի մեքենան, հաղորդում է "Бердянск сегодня"-ն։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին առավոտյան Նեչետայի տան բակում: Բերդյանսկի ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Նիկոլայ Մատվիենկոն "Суспильне"-ին հայտնել է, որ Նեչետը վիրավորվել է:
«Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն վիճակի մասին դեռ տեղեկություն չկա»,- ասել է Մատվիենկոն։
Ռուսական կողմը դեռևս չեն մեկնաբանել տեղեկությունը։
Օկուպացիայի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, Մարիուպոլի քաղաքապետի նախկին խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն ասել է, որ մինչ քաղաքի օկուպացումը Վասիլի Նեչետը ղեկավարում էր "Нефтехимик" մշակութային կենտրոնը։ Օկուպացիայից հետո անցել է Ռուսաստանի կողմը։ Նա նաև ասել է, որ Ուկրաինայում Նեչետի դեմ քրեական գործ է հարուցվել համագործակցության համար։
Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հետ համագործակցող պաշտոնյաների դեմ մահափորձերի մասին նախինում էլ են հաղորդվել, նույնիսկ մահվան մի քանի դեպք է գրանցվել։ Ուկրաինան ուղղակիորեն չի ստանձնում հարձակումների պատասխանատվությունը։