Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլի. «Վրացական երազանք»-ն իրեն ժողովրդավարական և եվրոպական կերպ չի դրսևորում


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քվեարկելիս
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քվեարկելիս

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իշխող «Վրացական երազանք»-ը, խոսելով հաղթանակի մասին և կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց բեմ նախապատրաստելով, իրեն ժողովրդավարական և եվրոպական կերպ չի դրսևորում։

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակի մոտ արդեն տեղադրվել են բեմ և մեծ էկրաններ։

Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հայտարարել էին խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակի մասին։ Ընդդիմությունը պնդում է, որ «Վրացական երազանքը» հավաքում է 40 տոկոսից էլ քիչ։

Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG