Մատչելիության հղումներ

Զինված միջադեպ Բաքվում, երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է զոհվել


Բաքվում զինված միջադեպի հետևանքով երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է զոհվել, հաղորդում են Ադրբեջանի իրավապահ մարմինները։

Ըստ հաղորդագրության՝ բազմիցս դատապարտված և հետախուզման մեջ գտնվող 38-ամյա Ռովշան Ալլահվերդիևն այսօր Բաքվի Խազարի շրջանի Շուվալան գյուղում ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս թաքնվել է հարազատների թիկունքում և Lancaster որսորդական հրացանից կրակ բացել ոտիկանների ուղղությամբ՝ սպանելով երեք ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի։

Ալլահվերդիևը վնասազերծվել է, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ասվում է Ներքին գործերի նախարարության և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG