Իսրայելի հարավում գտնվող Բերշեբա քաղաքում 1 մարդ զոհվել է, 10, ըստ վերջին տվյալների, վիրավորվել են զինված անձի հարձակման հետևանքով։ Հարձակվողը գնդակահարվել է։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ հարձակվողը կրակ է բացել քաղաքի գլխավոր ավտոկայանում գտնվող մարդկանց վրա: Նրա ինքնության մասին մանրամասներ դեռ չկան։ Հաղորդվում է, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է։
Իսրայելի իշխանությունները նախապես զգուշացրել էին, որ հնարավոր են հարձակումներ Իսրայելում հոկտեմբերի 7-ի նախօրեին և հենց այս օրը՝ ԱՄՆ-ում և Եվրամիությունում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի կողմից հրեական պետության հարավի վրա հարձակման տարելիցին։
Այս երեքշաբթի օրը վեց մարդ է զոհվել Թել Ավիվի տարածքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։