Մատչելիության հղումներ

Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի արձակած անզգույշ կրակոցից մեկ այլ զինծառայող է վիրավորվել․ ՔԿ


Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից անձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է մեկ այլ զինծառայող՝ գլխի հետնամասի շրջանում և տեղափոխվել հոսպիտալ, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են, նախաքննություն է ընթանում։

Կոմիտեն դեպքը մասին հաղորդում ստացել է սեպտեմբերի 15-ին ՊՆ Ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնից, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բուժհաստատությունից Կոմիտեին հաղորդել են, որ զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG