Լոնդոնում, Փարիզում, Հռոմում եվրոպական առաջնորդների և Հռոմի Պապի հետ հանդիպումներից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական այցը Բեռլինում է ավարտում: Նա արդեն ժամանել է, այժմ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումն է ընթանում։ Սպասվում է, որ ինչպես Ֆրանսիայում և Իտալիայում, Զելենսկին Բեռլինում էլ Կիևի հաղթանակի ծրագիրը կներկայացնի։
Կանցլերն Ուկրաինայի նախագահին խոստացել է՝ Գերմանիայի աջակցությունը Կիևին շարունակական է լինելու։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել աջակցության համար ու ընդգծել՝ Գերմանիայի օգնությունն օդային պաշտպանության նման ոլորտներում հազարավոր ուկրաինացիների կյանքեր է փրկում ու իրենց գյուղերին, քաղաքներին ինքնապաշտպանվելու շանս տալիս։