Ուկրաինայի նախագահը մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այցը Կիև, հաղորդում է France-Presse-ը՝ հղում անելով նախագահական աշխատակազմի իր աղբյուրներին։
Ըստ գործակալության` Զելենսկին հրաժարվել է հանդիպել Գուտերեշի հետ, քանի որ վերջինս նախօրեին մեկնել էր Ռուսաստան՝ BRICS-ի համաժողովին մասնակցելու։ «Այդ այցը նսեմացուցիչ հարված էր առողջ դատողությանն ու միջազգային իրավունքին», - փոխանցել են Ուկրաինայի նախագահական նստավայրից։
Գագաթնաժողովում Գուտերեշը քննադատել էր Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ և կոչ արել միջազգային առաջնորդներին, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահին, «արդար խաղաղության» հասնել։