Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Sky News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հրադադարի մասին համաձայնագիր կարող է կնքվել, եթե ուկրաինական տարածքը, որը Կիևը վերահսկում է, վերցվի «ՆԱՏՕ-ի հովանու ներքո»։ Սա, ըստ նրա, թույլ կտա հետագայում «դիվանագիտական ճանապարհով» բանակցել մնացածի վերադարձի շուրջ։
Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ին միանալու հրավերը, որը կսահմաներ, որ դաշինքը ճանաչի Ուկրաինայի օրինականորեն գոյություն ունեցող սահմանները, կարող է վերջ տալ պատերազմի «թեժ փուլին»։ Զելենսկին հավելել է՝ նման հրավերը պետք է «արագ լինի»։
«Եվ հետո Ուկրաինայի [օկուպացված] տարածքում Ուկրաինան կկարողանա դիվանագիտական ճանապարհով վերադարձնել դրանք», - նշել է երկրի ղեկավարը։
Զելենսկին ասել է, որ հրադադարն անհրաժեշտ է «ապահովելու, որ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը չվերադառնա»՝ ավելի շատ ուկրաինական տարածք գրավելու համար։
Վլադիմիր Պուտինը խաղաղության բանակցություններ սկսելու պայման է անվանել Ուկրաինայի՝ Ղրիմից ու չորս շրջաններից և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը։ Մոսկվան այլ պահանջներ էլ ունի Կիևի նկատմամբ։