Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռահար զենքեր օգտագործելու թույլտվություն է պահանջել Ուկրաինայի դաշնակիցներից՝ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար:
«Ռազմաճակատում ռուսական բանակի առաջխաղացումը կասեցնելուց համար Ուկրաինային միայն մեկ որոշում է պետք ստանալ գործընկերներից՝ որոշում հեռահար կարողությունների վերաբերյալ», - ասել է Զելենսկին՝ Ուկրաինայի դեսպանների մոտ ելույթ ունենալիս:
Ուկրաինայի դաշնակիցները սահմանափակումներ են մտցրել զենքի օգտագործման հարցում՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է սաստկացնել պատերազմը:
Զելենսկին դիվանագետներին նաև ասել է, որ ուկրաինական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ռուսաստանի Կուրսկի շրջանի 92 բնակավայր և այժմ վերահսկում են թշնամու ավելի քան 1250 քառակուսի կիլոմետր տարածք։
Մոսկվան ավելի վաղ՝ օգոստոսի 19-ին, ընդունել էր, որ Ուկրաինան վնասել է Սեյմ գետի վրայի երրորդ կամուրջը, որը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում ռուսական զորքերի տեղաշարժի համար: