Մատչելիության հղումներ

Զելենսկին այցելել է Լեհաստան


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զլենսկին, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զլենսկին, արխիվ

Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Լեհաստան, որը Ուկրաինային աջակցող առանցքային երկրներից մեկն է։ Նա և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել ռուսական ուժերի այսօրվա հարվածների զոհերի հիշատակին։ Զլենսկին ասել է, որ ակնկալում է Արևմուտքի ուժեղ արձագանքը Ռուսաստանի այսօրվա հարձակմանը։

Զելենսկին և Տուսկը անվտանգության ոլորտում Ուկրաինայի և Լեհաստանի միջև 10 տարի ժամկետով համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է նաև ավելի քան մեկ տասնյակ ՄիԳ-29 կործանիչների տրամադրում Ուկրաինային։

Զելենսկին Լեհաստան է այցելել Վաշինգտոն մեկնելու նախաշեմին, որտեղ հուլիսի 9-11-ն անցկացվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG