Մատչելիության հղումներ

Զելենսկին այսօր մեկնում է Լեհաստան


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կմեկնի Լեհաստան, կհանդիպի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։

2025 թվականի հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցել է Լեհաստանին։

Ուկրաինան մեծ ակնկալիքներ ունի Լեհաստանի նախագահությունից, իսկ դրանից հետո՝ Դանիայից։ Զելենսկին հույս է հայտնել, որ 2025 թվականին Լեհաստանի և Դանիայի նախագահությունները պատմական կլինեն Ուկրաինայի համար։

Զելենսկու այցի օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում։

Թեև Լեհաստանը 2022 թվականին Ռուսաստանի ներխուժումից ի վեր եղել է Ուկրաինայի ամենահավատարիմ աջակիցներից մեկը, սակայն հարևանների միջև հարաբերությունները սրված են եղել 1943-45 թվականներին տեղի ունեցած Վոլինյան ջարդերից հետո։

Լեհաստանը պնդում է, որ ուկրաինացի ազգայնականների իրականացրած ջարդերի հետևանքով ավելի քան 100 հազար լեհ է սպանվել։ Պատասխան գործողությունների ժամանակ նաև հազարավոր ուկրաինացիներ են զոհվել։

Վարշավան պահանջում է թույլատրել փորձագետների ազատ մուտքը վայրեր որտեղ, ենթադրաբար, թաղված են սպանվածների աճյունները։ Լեհաստանի փոխվարչապետ Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հոկտեմբերին հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է լուծի խնդիրը՝ Եվրամիությանն անդամակցելու համար։

Ուրբաթ օրը Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ Ուկրաինան թույլատրել է առաջին արտաշիրիմումը՝ ողջունելով հարաբերություններում «բեկումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG