Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցերում տարածած տեսաուղերձում հայտարարել է, որ ռուսական ուժերը «ձախողել են» հարձակողական գործողությունները Խարկովի շրջանում:
Ուկրաինական զինված ուժերի հրամանատարության հետ քննարկելուց հետո Զելենսկին վստահեցրել է, որ ուկրաինական ուժերը «զսպում են» ռուսական զորքերի առաջխաղացումը և «վերացնում են ռուսական ստորաբաժանումները, որոնք ներխուժել են մեր տարածք և ահաբեկում են Խարկովի շրջանը»:
Նրա խոսքով՝ «սա շատ կարևոր արդյունք է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ