«Կիևը պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ», - այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենկսին՝ երկրի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգայի հետ հանդիպման ընթացքում։
Նախագահի և դիվանագիտական գերատեսչության ղեկավարի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիբիգայի՝ դեկտեմբերի 30-ին կայացած այցը Դամասկոս։
Ըստ Զելենսկու, դրա ընթացքում Սիրիայի կառավարությունն ու ուկրաինական պատվիրակությունը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել։
«Ուկրաինան ջանք չի խնայի Սիրիայում կայունություն հաստատելու համար։ Մենք որոշել ենք Սիրիային աջակցության մի ծրագիր նախաձեռնել, որ կոչվելու է «ցորեն Ուկրաինայից», - հայտարարել է Զելենսկին։