«44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցի ժողովուրդը լիովին զգաց Թուրքիայի աջակցությունը», - երեկ Բաքվում, Թուրքիայի հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Ադրբեջանցի զինվորականի խոսքով՝ «Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործունեությունը ծառայում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը»։
Հասանովը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի Զինված ուժերում շարունակում են քայլեր ձեռնարկվել՝ թուրքական փորձի ներդրման ուղղությամբ։
«Բանակաշինության հարցում մենք այժմ հետևողական համատեղ քայլեր ենք ձեռնարկում», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով նաև, թե՝ «Ադրբեջանի բանակի՝ թուրքական մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում»։