Մատչելիության հղումներ

Զախարովան Գրիգորյանին հիշեցնում է՝ «հացահատիկի 90 տոկոսը Հայաստան է գալիս Ռուսաստանից»


Ցորենի արտ Ռուսաստանում, արխիվ
Ցորենի արտ Ռուսաստանում, արխիվ

«Գուցե Արմեն Գրիգորյանը չգիտի, ես կհիշեցնեմ՝ հացահատիկի 90 տոկոսը Հայաստան է գալիս Ռուսաստանից», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսքն ուղղելով Հահաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարին, ով վերջերս առցանց ձևաչափով մասնակցել է պարենային անվտանգության թեմատիկ համաժողովին՝ «Ուկրաինական խաղաղության բանաձևի» համատեքստում։

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Զախարովան հարց է բարձրացրել՝ գուցե արժե տեսահամաժողովի միջոցով կապ հաստատել Ռուսաստանի՞ հետ՝ քննարկելու «ձե՛ր պարենային անվտանգությունը»։

«Դե, դա արդար է և հարգալից: Ինչո՞ւ գործել թիկունքից նրանց դեմ, ովքեր, ի թիվս այլ բաների, կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովայի խոսքով՝ այդ հավաքների մասնակիցները պետք է գիտակցեն, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության։

«Կարծում եմ՝ Երևանում տեղյակ են մեր դիրքորոշման մասին և ելնում են նման արկածախնդրությունների իրատեսական գնահատականներից», - ասել է Մարիա Զախարովան։

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղարը մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց ձևաչափով թեմատիկ համաժողովին, որի մասնակիցները քննարկել են պարենային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG