Մատչելիության հղումներ

Զախարովա․ «Արմեն Գրիգորյանը նվաստացրել է սեփական ժողովրդին»


«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն իր պնդումներով նվաստացրել է սեփական ժողովրդին», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Արմեն Գրիգորյանի՝ Լեռնային Ղարաբաղի կորստին վերաբերող այսօրվա հայտարարությունները։

«Կարծում եմ, որ գոյություն ունեն իրողություններ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել եթե բժշկական կրթություն չունես։ Ես այդ ոլորտում առկա գիտելիքները կիրառել չեմ կարող, բայց այդ ամենին այլ կերպ արձագանքել հնարավոր չէ», - պնդել է Զախարովան։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ «Ռուսաստանը եկել, հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին և հետ է գնացել, սա է եղել իրականությունը», և շեշտել՝ «այդ ժամանակ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG