Չինական ու ռուսական 11 ռազմական ինքնաթիռներ այսօր չորս ժամ գտնվել են Հարավային Կորեայի հակաօդային պաշտպանության գոտում, որը ստիպել է Հարավային Կորեային կործանիչներ բարձրացնել օդ, վկայակոչելով պաշտոնական Սեուլի հայտարարությունը՝ գրում է Reuters-ը։
Միացյալ շտաբերի կոմիտեն հաղորդել է, որ ռուսական և չինական ինքնաթիռները լքել են տարածքն՝ առանց որևէ միջադեպի ու Հարավային Կորեայի օդային տարածք ներխուժելու։
Չինական և ռուսական օդանավերը վերջին տարիներին հաճախ են ներխուժում Հարավային Կորեայի հակաօդային պաշտպանության գոտի։ Երկու երկրներն էլ չեն ճանաչում այդ գոտին։
Հակաօդային պաշտպանության նույնականացման գոտիներն երկրի օդային տարածք մտնող օդանավերը վերահսկելու համար են՝ ազգային անվտանգության նպատակներով։