ԱԺ ընդդիմադիր երկու՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները մերժել են Աննա Հակոբյանի հետ հանդիպման հրավերը:
Նախօրեին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընդդիմադիր երկու խմբակցություններին հանդիպելու հրավեր էր արել. «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ նաև ընդդիմադիր կին պատգամավորներին: Այս առաջարկը պետք է քննարկվի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ: Ես հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին»,- հայտարարել էր Աննա Հակոբյանը:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց դիրքորոշման պատճառներին ավելի ուշ կանդրադառնան:
«Չէ, չենք հանդիպելու, մնացածը առանձին տեսանյութով կասենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը: