Մատչելիության հղումներ

Երևանը շնորհավորում է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա առթիվ


Հայաստանի ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Պաշտոնական Երևանը շնորհավորում է Բելառուսի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:

«Գիտակցելով այս օրվա նշանակալիությունը, այդ թվում՝ Բելառուսի ազատագրմանը հայ ժողովրդի նպաստի միջոցով, մաղթում ենք Բելառուսի ժողովրդին խաղաղություն և բարգավաճում», - ասված է Հայաստանի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

1944 թվականի հուլիսի 3-ին խորհրդային բանակն ազատագրել է Մինսկը նացիստական Գերմանիայից: 1996 թվականին անցկացված հանրաքվեով բելառուսցիները որոշել են որպես Անկախության օր տոնել հուլիսի 3-ը, այլ ոչ թե Խորհրդային Միությունից անկախանալու մասին Բելառուսի Ինքնիշխանության Հռչակագրի օրը՝ 1990 թվականի հուլիսի 27-ը:

Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր հայտարարել է, որ Հայաստանը հրավիրվել է մասնակցելու Անկախության օրվա տոնակատարություններին, սակայն հայկական պատվիրակություն չի ժամանել:

Մինսկում այսօր նաև ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստ է գումարվել, որին ևս Հայաստանը չի մասնակցել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն քննադատել է Բելառուսի դերը հայ-ադրբեջանական հակամարտությունում և պատերազմի թեմայով Բաքվում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած մեկնաբանությունները:

Փաշինյանն ասել է, որ հետայսու հայ ոչ մի պաշտոնյա չի մեկնի Բելառուս, քանի դեռ այդ երկիրը Լուկաշենկոն է ղեկավարում:

Մինսկից Հայաստանի վարչապետի հայտարարությունները որակել են իմպուլսիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG