Երևանը չի կարող 2027-ին հյուրընկալել ԱՊՀ մարզական խաղերը, սպորտային միջոցառումների խիտ գրաֆիկի պատճառով։ Այդ մասին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Նա պարզաբանել է, որ ԱՊՀ-ի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդը Երևանին առաջարկել է 2027-ին անցկացնել ԱՊՀ խաղերը, սակայն 2027-ին Հայաստանը արդեն մի շարք մարզական խոշոր միջոցառումների անցկացում է պլանավորել, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի մարզական խաղերը, Եվրոպայի մարմնամարզության առաջնությունը, ծանր ատլետիկայի աշխարհի առաջնությունը և համահայկական խաղերը։
Գիլոյանն ասել է, որ Երևանը պատրաստ է քննարկել ԱՊՀ խաղերը 2029-ին հյուրընկալելու հնարավորությունը։