Շռնդալից հաղթանակ ընտրություններում, նոր տարածքային ձեռքբերումներ, հարյուրավոր քաղբանտարկյալներ, զրո պատժամիջոց, նորանոր գազային համաձայնագրեր. այսպիսին էր 2024-ը Ադրբեջանում, որտեղ պաշտոնավարման 3-րդ տասնամյակը սկսեց իշխանությունը հորից ժառանգած Իլհամ Ալիևը...
Ի տարբերություն Ադրբեջանի՝ Արևմուտքը չհապաղեց Վրաստանի հարցում, որտեղ 2024-ն աչքի ընկավ վիճահարույց խորհրդարանական և նախագահական ընտրություններով, չմարող բողոքի ցույցերով, իշխանությունների կոշտ արձագանքով...
Տարածաշրջանի մյուս երկրում՝ Իրանում, հոռետեսական ակնկալիքներ ունեն ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձից։ Նա սպառնում է աննախադեպ ճնշումներ կիրառել Թեհրանի նկատմամբ, որը 2024-ին արդեն իսկ բազմաթիվ կորուստներ ունեցավ՝ վերնախավի վթարված ուղղաթիռից մինչև անվտանգային ողնաշարի փլուզում...
Լուսինե Մուսայելյանի անդրադարձը՝ տեսանյութում.