Մատչելիության հղումներ

Մայիսի 26-ին ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են


Փրկարարները տարհանում են քաղաքացիներին, Լոռի, 26-ը մայիսի, 2024թ.
Փրկարարները տարհանում են քաղաքացիներին, Լոռի, 26-ը մայիսի, 2024թ.

Մայիսի 26-ին ժամը 13։00-ի դրությամբ Դեբեդի գետավազանում առավոտյան դիտված մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում 30-35սմ-ով, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ»-ը։

Ըստ աղբյուրի՝ մայիսի 27-30-ին սպասվող անձրևները կկրեն կարճատև բնույթ և հիմնականում կդիտվեն գիշերը և երեկոյան ժամերին։ Չնայած սպասվող տեղումներին, մայիսի 26-27-ին հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի նվազում։

Նախարարությունը նաև հայտնում է, որ շարունակաբար դիտված ինտենսիվ տեղումներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի մակարդակների ավելի քան երկու մետրով բարձր են՝ նախորդ օրվա մակարդակի համեմատ, որի հետևանքով հեղեղվել են շրջակա ափամերձ տարածքները՝ զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների։

Դեբեդ-Այրում, Ձորագետ-Գարգառ դիտակետում, Տաշիր-Սարատովկա դիտակետում, Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ին դիտված ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են և երկրորդը դիտարկումների ողջ ժամանակահատվածում։

Առավոտյան հաղորդվեց, որ Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, կան փլուզումներ և փակ ճանապարհներ, նախնական տեղեկություններով՝ մեկ զոհ։

«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG