Վրաստանի կառավարությունը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը: ՆԳՆ-ն խորհրդարան է ներկայացրել մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնցով այսուհետ առավել հեշտ կլինի երկրից արտաքսել օտարերկրյա քաղաքացիներին, միգրացիոն օրենսդրությունը խախտելու դեպքում էլ տույժ-տուգանքները կավելանան։
Փոփոխություններից մեկով, մասնավորապես, վարչական իրավախախտման դեպքում անգամ Թբիլիսին կարող է երկրից արտաքսել արտասահմանցուն կամ որոշակի ժամկետով արգելել նրա մուտքը Վրաստան։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած մարտին միայն Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 97 քաղաքացի։