Մատչելիության հղումներ

Վրաստանի ՊՆ-ը հաղորդում է Սու-25 ռազմական օդանավի կործանման մասին


Վրաստան - Ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների ծառայությունները ավիաաղետի վայրում՝ Դիսվելի գյուղի մոտ, 2-ը հուլիսի, 2024թ.
Վրաստան - Ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների ծառայությունները ավիաաղետի վայրում՝ Դիսվելի գյուղի մոտ, 2-ը հուլիսի, 2024թ.

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Սու-25 ռազմական օդանավի կործանման մասին, որը պլանային ռազմական վարժանքի թռիչք էր կատարում։ Օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին զոհվել է։ Միջադեպի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել։

Ավելի վաղ «Ինֆո-Ռուսթավի» պորտալը հաղորդել էր Մարնեուլիի շրջանում ռազմական ուղղաթիռի կործանվելու և օդաչուի զոհվելու մասին։ Ենթադրաբար խոսքը նույն միջադեպի մասին է, որն ինֆորմացիոն կայքն ավելի վաղ ներկայացրել էր որպես ուղղաթիռի կործանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG