Վրաստանում նավթամշակման գործարան է կառուցվում, որն այդ երկրում կլինի առաջին նման ձեռնարկությունը։ Black Sea Petroleum ընկերությունը գործարանը կառուցում է Սև ծովի ափամերձ Կուլեվի գյուղում։
Փոթի նավահանգստից 7 կիլոմետր հեռու ընկած այդ վայրում նավթային տերմինալ կա, որը 2000 թվականից սկսած ընդհատումներով կառուցվել է 8 տարվա ընթացքում։ Օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլին նավթային տերմինալի կոնսորցիումում իր մասնաբաժինը 2006-ին վաճառել էր ադրբեջանական SOCAR էներգետիկ պետական ընկերությանը։ Տերմինալը շահագործման է հանձնվել 2008-ի մայիսին՝ Պատարկացիշվիլիի հանկարծակի մահվանից 3 ամիս անց։
Այդ վայրում հիմա նաթամշակման գործարան է կառուցվում, որի հիմնարկեքի արարողությունը այսօր հեռարձակում էին վրացական հեռուստաընկերությունները։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ պրոֆիլային ոլորտում սա մասնավոր ամենախոշոր ծրագիրն է անկախ Վրաստանի պատմության մեջ։ Շինարարության առաջին փուլի բյուջեն 110 միլիոն դոլար է, իսկ ամբողջ ներդրումային ծրագիրը՝ 700 միլիոն դոլար։
Գործարանում առաջին փուլում 1,2 տոննա հում նավթ է մշակվելու, և աստիճանաբար նախատեսվում է այն հասցնել 4 միլիոն տոննայի։ Նավթամթերքի արտադրանքը նախատեսվում է շուկա հանել 2028-ի վերջին։