Վրաստանում անցկացված «Կովկասյան բարոմետր-2024» հարցումները ցույց են տալիս, որ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կողմնակիցների թիվը աճել է։
Մասնավորապես հարցվածների 48 տոկոսը վճռականորեն կողմ է Եվրամիությանը Վրաստանի անդամակցությանը, իսկ 22 տոկոսը ավելի շուտ կողմ է անդամակցությանը։
ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով 37 տոկոսը ամբողջովին պաշտպանում է դա, իսկ 20 տոկոսը «ավելի շուտ պաշտպանում է, քան չի պաշտպանում»։
Հարցումներն անցկացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC)։
CRRC-Georgia կենտրոնի նախորդ՝ 2021 թվականի հարցումներով Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը միանշանակ պաշտպանել էր հարցվածների 34 տոկոսը, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելը՝ 31 տոկոսը։