Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմադիր դաշինքները կոչ են անում ԵԱՀԿ ԽՎ ղեկավարին հետաձգել իր այցը Թբիլիսի


Վրաստանի ընդդիմադիր երեք կոալիցիաներ՝ «Հզոր Վրաստան», «Հանուն փոփոխության» և «Միասնություն՝ ազգային շարժում» կոչ են արել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային հետաձգել իր այցը Վրաստան՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։ Նրանք նշել են, որ դա կլինի «լավագույն լուծումը», քանի դեռ իշխանությունները չեն նշանակել նոր ընտրություններ և չեն հայտարարել Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված քաղաքացիական ակտիվիստների ազատ արձակման մասին։

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը չի միացել հայտարարությանը։

Նամակում ընդդիմադիր ուժերը գրում են ընտրական խախտումների, «Վրացական երազանք» կուսակցությունից Միխեիլ Կավելաշվիլիի նախագահի թեկնածու առաջադրելու, ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին։ Նաև նշել են, որ այցը նպատակահարմար կհամարվի միայն այն դեպքում, եթե այն նպաստի նոր ընտրությունների նախապատրաստման և քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացներին։

Պիա Կաուման մտադիր է հունվարի 8-10-ը այցելել Թբիլիսի և հանդիպել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG