Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ երեկ հնչեցրած հայտարարությունների համար։
Դրանցում Ֆրանսիայի նախագահը պնդել էր, թե հարևան պետությունների նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվության աճի ապացույցներից մեկը 2024-ի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն էին։
«Լավ կլիներ, եթե Ֆրանսիայի նախագահը հետևեր այն իրադարձություններին, որ ծավալվում են ոչնչացման նպատակով զոհաբերված Ուկրաինայում։ Ես խոսում եմ իրական խնդիրների մասին։ Սուտը մեկնաբանել ես չեմ կարող։ Ես մեկնաբանում եմ այն խնդիրը, որին բախվում ենք բոլորս՝ ոչնչացված Ուկրաինան», - նշել է Իրակլի Կոբախիձեն։