Մատչելիության հղումներ

Վրաստանի ՍԴ-ն այսօր կսկսի «օտարերկրյա գործակալների» օրենքի մասին հայցերի քննարկումը


Վրաստանի Սահմանադրական դատարանն այսօր Բաթումում կսկսի «օտարերկրյա գործակալների» օրենքի վերաբերյալ ներկայացված հայցերի քննարկումը։ Գործը քննում է պլենումը՝ դատարանի ամբողջական կազմը։

ՍԴ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ ըստ հայցվորների փաստարկի՝ վիճահարույց օրենքը, հաշվի առնելով դրանում օգտագործվող տերմինաբանությունը և տարբեր ռեպրեսիվ մեխանիզմները, հանգեցնում է քաղաքացիական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գործունեության խոչընդոտման, նպատակներին հասնելու անկարողության։

Վիճահարույց օրենքը հակասահմանադրական ճանաչելու և այն չեղարկելու պահանջով երկրի Սահմանադրական դատարան են դիմել մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, տասնյակ հասարակական կազմակերպություններ, հետաքննող լրագրողներ։ Վերջիններս պնդում են՝ օրենքը լուրջ խոչընդոտ է հանդիսանում իրենց գործունեության համար։

  • Չնայած միջազգային գործընկերների կոչերին, նախագահի դրած վետոյին՝ օրենքն ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ին։ Այն պարտավորեցնում է բոլոր ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ծագում ունի, տարեկան հայտարարագիր ներկայացնել, հակառակ դեպքում՝ օրենքով սահմանել մոտ 10 հազար ամերիկյան դոլարին համարժեք տուգանք։
  • Վրաստանի գործընկերները պնդում են, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը խոչընդոտում է երկրի եվրաինտեգրմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG