Մատչելիության հղումներ

Վրաստանի հիմնական ընդդիմադիր ուժը ձգտում է ընտրություններում Իվանիշվիլիի դեմ միասնական ճակատ ձևավորել


«Ազգային միացյալ շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավա, արխիվ
«Ազգային միացյալ շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավա, արխիվ

Վրաստանի հիմնական ընդդիմադիր ուժն՝ «Ազգային միացյալ շարժում»-ն այսօր երեկոյան հավաք է անցկացնելու կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։

Կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ համագումարի բաղադրիչ ունեցող այդ հավաքում նախընտրական քարոզարշավի նորարարություններ են ներկայացվելու։

Կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան լրագրողներին ասել է, որ հիմնական նպատակն ընդհանուր ճակատի ձևավորմանն աջակցելն է։

«Գլխավորը, որպեսզի ընդդիմադիր ճակատում առավելագույն միավորում տեղի ունենա, քանի որ Իվանիշվիլին հոկտեմբերի 26-ի ընտրությունը վերածել է հանրաքվեի Եվրոպայի և Ռուսաստանի միջև, շատ կարևոր է Իվանիշվիլիի դեմ ընդհանուր ճակատ ստեղծել», - ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG