Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարարը հրավիրվել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին


Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլի, արխիվ
Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլի, արխիվ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հաստատել է, որ Վաշինգտոնը Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։

«Ինչպես և մյուս երկրները, որոնք մասնակում են «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրին, Վրաստանի արտգործնախարարը հրավիրվել է՝ մասնակցելու որոշակի հարակից միջոցառումներին»,- «Ամերիկայի ձայնի» հարցին ի պատախան ասել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Վաշինգտոնում անցկացվելու է հուլիսի 9-ից 11-ը։

Այս տարի լրացավ ՆԱՏՕ-ի հիմնադրման 75 ամյակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG